Search
Close this search box.

Երևանը նոր Գայի պետ ունի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 16-ին ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․Ղազարյանի հրամանով Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Վահան Էվինյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խաչիկ Սամվելյանն ազատվել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետի պաշտոնից և, Վ․Ղազարյանի մեկ այլ հրամանով, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի Գայի պետ) հրամանատար։

Please enter a valid URL