Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Յուրի Խաչատուրովը դատարանում վատացավ, շտապօգնություն կանչեցին

Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն այսօր դատական նիստի ընդմիջման ժամանակ իրեն վատ է զգացել, եւ շտապօգնություն է անգամ հրավիրվել: Նիստի սկսվելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց` արդյո՞ք Խաչատուրովը կարող է ներկա գտնվել դատավարությանը:

Վերջինս նշեց, թե գլխապտույտ եւ ճնշման տատանումներ ունի: Դատավորն արձանագրեց, որ նման պայմաններում անհնար է շարունակել նիստը եւ հետաձգեց այն:

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL