Արարատի մարզում, փետրվարի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում մարդկային ոսկորներ կան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հետաքննիչի որոշմամբ մարդկային ոսկորները փաթեթավորվել և ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նյութեր են նախապատրաստվում։