Search
Close this search box.

Մեր ազգի ցավը բթացել է, ամեն օր էլ կգնա Եռաբլուր

Այո՛, Հայաստանի, Արցախի ու հայի ապագան կախված էր մեկ մարդուց՝ այո՛, և այդ մեկ մարդն այո՝ հենց նիկոլ էր, տեսա՞ք, որ այդպես էր։
Մեր ազգը կտրվել է իրականության զգացումից, մեր ազգի ցավը բթացել է, չկան այլևս սուր զգացողություններ, այլևս ամենաուժեղ ցավն ի զորու չէ սթափեցնել……մոտ 2 ամսից հայը կրկին կբարձրանա Ծիծեռնակաբերդ, կլինի հուշակոթողի մոտ, նորից կհիշի 1915թ-ը, ու՞ և՞.
Ամեն օր էլ կգնա Եռաբլուր…..
Իհարկե պիտի գնա ու պիտի ոգեկոչի, բայց հարց՝ ինչ սրտով է հանդուրժում մեկի ներկայությունը՝ ում պատճառով կրկնակի անգամ ընդլայնվեց Եռաբլուրը, ով հայկական քաղաքը համարում է թշնամու պատմական հող, մի թշնամու՝ ում տարիքը փոքր է ձեր՝ ամենօրյա խմած կոլայից, ոնց եք հանդուրժելու մեկի ներկայությունը Ծիծեռնակաբերդում՝ ձեր պապերի հիշատակը ձևականորեն ոգեկոչելիս, ով ձեր պապերի տունն ու հողը տվեց թշնամուն՝ էն թշնամուն՝ ում ինքը համարում է «կիրթ-կառուցողական», բայց էդ կիրթը մորթում է քեզ…. Ոնց էլի, ոնց, ինչ եղավ մեզ, ձեզ, բոլորիս, գեները սառեցի՞ն, թե՝ մեռան, ուր ենք մենք, դուք….. ու՞ր ե(ն)ք….

Please enter a valid URL