Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (ծածկագիր՝ 37-2.1-18)
1.համակարգում է գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային ու սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների (այսուհետ՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների) և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի ընդունման ու փորձաքննության անցկացման, պետական գրանցման քննարկման ընթացքում առաջացած բարդ իրավիճակներում քննարկումների անցկացումը.
2.համակարգում է արդյունաբերական սեփականության բնագավառի Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանների վարման, լիցենզային և զիջման մասին պայմանագրերի գրանցման, ինչպես նաև պետական գրանցումների վիճարկման հետ կապված բարդ խնդիրների լուծման նպատակով քննարկումների անցկացումը.
3.համակարգում է արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հայտերի փորձաքննության որոշումներին վերաբերող և արտոնագիր կամ վկայագիր տալու դեմ առարկությունների ու բողոքների քննարկումը.
4.համակարգում է իրավական պահպանություն ստացած արդյունաբերական սեփականության օբյեկտների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների մասին պաշտոնական տեղեկությունների նախապատրաստումը, հրապարակումը, արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացումը և պետական գրանցումը.
5.համակարգում է մտավոր սեփականության պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա համապատասխան գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև նշված բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը.
6.համակարգում է օրենսդրական փոփոխությունների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ կապված առաջարկություններ է նախապատրաստում բաժինների կողմից կիրառվող նորմատիվային և այլ
7.փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին և ներկայացնում է Գործակալության պետին.
Գործակալության պետի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
8.իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին», «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում․
Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Աշխատավարձի չափը՝ 321440 (երեք հարյուր քսանմեկ հազար չորս հարյուր քառասուն) դրամ: