Search
Close this search box.

«Դրանք կրկնվում են տարբեր ինտերվալներով». ՀՀ-ում արձանագրված երկրաշարժի մասին

Վերջին երկրաշարժից հետո, որը տեղի ունեցավ փետրվարի 13-ին, ժամը 15։29-ին, ՀՀ-ում գրանցվել է 110 հետցնցում։ Դրանք բոլորն էլ շատ թույլ են եղել, սակայն հնարավոր է Նուբարաշեն գյուղում կամ Էրեբունի վարչական շրջանում ապրող բնակիչները զգացած լինեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը։

Մասնագետը վստահեցրեց՝ բոլոր հետցնցումները շատ ավելի թույլ են եղել և միայն զգայուն սարքերն են գրացել։ Պետրոսյանը նշեց, որ 110 հետցնցումները 0,5-ից մաքսիմում 2 կամ 3 բալ մագնիտուտ ուժգնությամբ են եղել։ Դրանք կրկնվում են տարբեր ինտերվալներով՝ 1 րոպեում կարող է երեք հետցնցում լինել, մեկ ժամում՝ մեկ հետցնցում կարող է գրանցվել։

«Օբյեկտիվորեն դրանք շատ թույլ ցունցումներ են, բայց որ դրանց հաճախությունը նվազում է, ուժը նույնպես թուլանում է, նշանակում է, որ էներգիայի պարկումը կատարվել է մայր ցնցումի տեսքով, որը ամենաուժեղն է այդ շարքում»։

Պետրոսյանը հավելեց, որ տվյալները հաճախ են թարմացնում ու ըստ դրանց՝ նոր, մեծ ուժգնությամբ երկրաշարժ չի սպասվում։

«Տվյալները ցույց են տալիս, որ միջին ուժի կամ թույլ ցնցումներ հնարավոր են, քանի որ սեյսմիկ ռեժիմը ակտիվացել է ոչ միայն ՀՀ տարածքում, այլև հարակից տարածքներում՝ Վրաստան Թուրքիա, Իրան սահմանային գոտու վրա։ Միջին ուժի ու թույլ ցնցումներ հնարավոր են՝ այդ թվում Նուբարաշենի օջախում, բայց հիմքեր չունենք ասելու, որ նախապատրաստվում է ուժեղ երկրաշարժ»։

Please enter a valid URL