Search
Close this search box.

Վիրավոր զինվորների փողերը ուտելու մեջ կասկածվող Օքսի անունով Արաքսյան ադրբեջանցու աղջիկ է

Օքսի անունով Արաքսյա Հովհաննիսյանի հայրը, ըստ Վարդան Ղուկասյանի, ադրբեջանցի է: Դոգ մականունովով Վարդանը իր ուղիղ եթերներից մեկեւմ ասում է, որ ադրբեջանցու զավակ Օքսին ծնվել է Կիրովաբադում, ապա մոր հետ այնտեղից տեղափոխվել Հայաստան:

Հիշեցնենք, որ Օքսի անունով Արաքսյա Հովհաննիսյանը պատերազմից հետո այցելում էր վիրավոր զինվորներին և տեսանկարահանում, թե ինչպես է սփյուռքից հանգանակած գումարը հատակացնում զինվորներին․ Սակայն վիրավոր զինվորների ծնողները համացանցում տեղեկացրել են, որ օրինակ 150,000 ռուբլու փոխարեն ստացել են 150․ 000 դրամ․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աթուր Իսկանդարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Արաքսյա Հովհաննիսյանի վերաբերյալ ստացված բողոքների փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 5-ին ոստիկանություն է ահազանգել Երևան քաղաքի բնակիչ, 40-ամյա Սանդուխք Ավետիսյանը և հայտնել, որ իր որդին պատերազմի օրերին վիրավորում է ստացել և գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ էլ նախկին ամուսնու բարեկամներն անօրինական նկարում են երեխային, կայքերում տարածում՝ դրա դիմաց վաստակելով գումար: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ Ս. Ավետիսյանի որդին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ստացած վիրավորման հետևանքով անգիտակից վիճակում գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ինչից օգտվելով, իրենց ծանոթ Ա. Հովհաննիսյանը զինվորին օգնություն ցուցաբերելու պատրվակով սոցիալական ցանցում հայտարարություն տարածելու միջոցով հափշտակել է գումարներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ©

Please enter a valid URL