Search
Close this search box.

Փաշինյանը ստորագրեց․ Հայաստանից պատվիրակություն կմեկնի Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը Արթուր Մայսուրյանին և Նաիրա Կարապետյանին ռուսաստանի դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանին և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանին 2021 թվականի փետրվարի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Բելառուսի Հանրապետության անդամակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու համար։

2. Արթուր Մայսուրյանի և Նաիրա Կարապետյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արթուր Մայսուրյանի և Նաիրա Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,-ասված է որոշման մեջ:

4STOPPED

Please enter a valid URL