Search
Close this search box.

Հայաստանում 15-17 աստիճանով կցրտի, բոլոր շրջաններում ձյուն կգա

Այսօր և վաղը Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 16-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-18-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 18-ից՝ ամենուրեք ձյան տեսքով: Ամսի 16-18-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ին կնվազի 15-17 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում նույնպես տեղումներ կգրանցվեն փետրվարի 16-ին, այդ օրը անձրև կգա, հաջորդ օրը անձրևը կուղեկցվի ամպրոպով, իսկ արդեն ամսի 18-ին ձյուն կտեղա։

Please enter a valid URL