Նարեկ Մալյանը Ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․
«Երեկ գրեցի, որ երկրաշարժից ճաքել է այն շենքը որտեղ բնակվում է Արծրուն Հովհաննիսյանը: Արձագանքներից հասկացա, որ մարդիկ չեն հավատում… Ցավոք Արծրուն Հովհաննիսյանի հետ կապված ամեն ինչ ասոցացվում է ստի և կեղծիքի հետ:
Սուտլիկ հովիվի մասին հեքիաթը բոլորդ գիտեք: Հովիվը այնքան է սուտ գոռում գայլը, որ, երբ իսկական գայլը գալիս է, ոչ ոք չի հավատում:
Ինչևէ տեղադրում եմ ճաքած շենքի լուսանկարները»: