Search
Close this search box.

Երեւանում դանակահարվել են 20 եւ 26-ամյա եղբայրներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։

Այդ օր ժամը 01։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք», և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սարգսյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դաշտոյան գլխավորությամբ։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչներ 26-ամյա Սամվել Հարությունյանն ու 20-ամյա Էրիկ Հարությունյանը։

Ոստիկանները պարզել են, որ մեկ օր առաջ՝ գիշերը ժամը 23։30-ի սահմաններում, Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում Ս․ և Է․ Հարությունյանների հետ անհայտ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ վերջինս ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել վերջիններիս։

Ըստ բժշկի տեղեկանքի՝ վիրավորներն ի վիճակի չեն այդ պահին բացատրություն տալու։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։

Please enter a valid URL