Search
Close this search box.

Մոսկվա-Բաքու ղարաբաղյան գործարքից մի նոր դրվագ

Neftegaz.ru մասնագիտացված կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանական Սոկար ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի։ Նախատեսվում է 2021-ին տեղափոխել 1 մլն տոննա նավթ։

Տարվա սկզբից Բաքուն իր ողջ նավթը տեղափոխում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Իսկ ավելի վաղ հյուսիսային նավթամուղով տեղափոխվում էր ադրբեջանական նավթի չնչին քանակ՝ 28,4 մլն տոննայից ընդամենը 613 հազար տոննա։

Կայքը գրում է, որ Նովոռոսիյսկի երթուղին ձեռնտու չէ Բաքվին։ Տրանսնեֆտի ու Սոկարի միջեւ պարբերաբար վեճեր էին առաջանում տեղափոխման սակագների կապակցությամբ, Սոկարը համարում էրմ, որ դրանք բարձր են։

Բացի այդ, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով տեղափոխվում է Urals տեսակի նավթ, որը էժան նավթ է եւ նրա գինը բարձրանում է միայն ադրբեջանական նավթի հետ խառնելուց հետո։ Այսինքն, Բաքուն վնաս է կրում նաեւ իր նավթի էժանացման արդյունքում։

Ակնհայտ է, որ այս գործարքը Լավրովյան պլանի իրագործման Մոսկվա-Բաքու համաձայնությունների ու առեւտրի մաս է։ Ցանկացած նման համաձայնություն ձեռք է բերվում հայկական իրավունքների հերթական ոտնահարման հաշվին։

Lragir.am

Please enter a valid URL