Search
Close this search box.

Թրամփը արդարացվել է

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը փետրվարի 13-ին կայացած նիստի ընթացքում արդարացրել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ընթացակարգի շրջանակներում:

CNN-ը գրում է, որ ԱՄՆ նախկին առաջնորդին արդարացնելու օգտին քվեարկել է 57 սենատոր, 43-ը կողմ է արտահայտվել Թրամփին դատապարտելուն։

Նախկին նախագահին դատապարտելու օգտին քվեարկածների թվում են ոչ միայն դեմոկրատները, այլև Հանրապետական կուսակցության յոթ ներկայացուցիչներ:

Իմփիչմենտը չի հավաքել անհրաժեշտ ձայների երկու երրորդը, և, այդպիսով, Թրամփն արդարացվել է խռովության հրահրման մեղադրանքով:

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ մեկ նախագահի նկատմամբ իմփիչմենթի երկու գործընթաց է անցկացվել։

Please enter a valid URL