Search
Close this search box.

Ողբերգական դեպք. 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոծխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ:

Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել: Քննիչի որոշմամբ ինքնաձիգը առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում:

Please enter a valid URL