Search
Close this search box.

Հայկական կողմը ադրբեջանցի զինվորների աճյուններ է հանձնել Ադրբեջանին

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել յոթ ադրբեջանցու աճյուն: Ենթադրվում է, որ խոսքն Ադրբեջանի` Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած քաղաքացիների մասին է: Այս տեղեկությունները հայտնել է Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Աճյունների փոխանցման գործընթացը տեղի է ունեցել Շուշի քաղաքի մերձակայքում: Ինքնության ճանաչման գործընթացի ավարտից հետո աճյունները կփոխանցվեն հարազատներին:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր:

Please enter a valid URL