Search
Close this search box.

Սպասվում է, որ «Իմ քայլը»-ը կլքեն նոր պատգամավորներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Աղվերանում տեղի ունեցած իմքայլականների հավաքը հարթ չի անցել։ Մասնավորապես, արտահերթ ընտրությունների չգնալու Նիկոլ Փաշինյանի որոշումը, որը հետո ներկայացվեց «Իմ քայլի» անունից, դժգոհությունների տեղիք է տվել․ ոմանք հրապարակային արտահայտվել են՝ ասելով, որ արտահերթ ընտրություններն ուղղակի հրամայական են, անգամ չեն թաքցրել, որ իրենց գլխին ֆիզիկական բռնության վտանգն է կախված, ու պետք է վերջ դնել այս վիճակին։ Բայց այս տեսակետը հիմնված է եղել այն փաստի վրա, որ շուտ անենք՝ շուտ կրենք, որ հանգիստ ապրենք։

Մեզ պատմեցին, որ հարցի քննարկման ընթացքում եւ անգամ դրանից հետո թեժ լեզվակռիվ է եղել արտահերթին կողմ եւ դեմ պատգամավորներից ոմանց միջեւ։

Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, ապա այդ որոշման հետեւանքը կարող է լինել այն, որ մի քանի պատգամավորներ հայտարարեն «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Անգամ կոնկրետ թվի մասին են խոսում՝ երեք պատգամավոր»:

Please enter a valid URL