Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ամարաս» կամավորական ջոկատի հրամանատար գնդապետ Արթուր Ալեքսանյանի հետ այցելել է «Երկրապահ կամավորականների միություն», հանդիպել ղեկավար կազմի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցելու համատեղ ծրագրերի իրագործմանը: