Search
Close this search box.

Պեսկովը խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջությունը գերազանց վիճակում է, և դրա պահպանման համար պատվաստումներ են արվում։ Այս մասին լրագրողներին ասել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Լսեք, դուք ինձանից պարզապես խնդրում եք նախագահի բժշկական պատմությունը … Նախագահը, թու-թու-թու, ունի հիանալի առողջություն: Եվ պարզապես պատվաստումներ են արվում այս գերազանց առողջությունը պահպանելու համար: Ահա այն ամենը, ինչ կարող եմ ձեզ ասել, ես բուժող բժիշկ չեմ»,- ասել է Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե երբ է նախագահը պատվաստվել գրիպի դեմ և արդյոք նա հիմա էլ պատրաստվում է պատվաստվել գրիպի դեմ:

Please enter a valid URL