Search
Close this search box.

Քույրը հերքել է այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից

Կարմիր Խաչի աշխատակիցները երեկ տեսակցել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանին: Լիբանանի Կարմիր խաչի աշխատակիցները Մարալի ընտանիքին տեղեկություններ են հայտնել նրա մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մարալի քույրը՝ Անի Նաջարյանը:

Նա նշել է, որ Կարմիր խաչից իրեն հայտնել են, որ Մարալը լավ է:

Անին հերքել է սոցիալական ցանցերում տարածվող այն տեղեկությունը, որ Մարալն ազատ է արձակվել գերությունից, նա հորդորել է կեղծ տեղեկություններ չտարածել:

Հիշեցնենք, որ Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Please enter a valid URL