Search
Close this search box.

Սուրճ առաջարկեցինք, մերժեց. «Քոչարյանի մարդն» ինչու էր ԱԺ գնացել

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ական նախկին պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ժամանակին ստեղծված հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանի՝ ԱԺ կատարած այցն իսկական ֆուրոր է առաջացրել խորհրդարանում։

Մի քանի օր է՝ հատկապես իշխանական պատգամավորներն ակտիվ քննարկում են, թե ինչ նպատակով էր այցը, ում է հանդիպել, ինչպես է հայտնվել շենքում։ Մենք արդեն գրել ենք, որ անցագիրն իջեցրել է ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը, իսկ այցի բուն նպատակի մասին Վարդանյանը հետաքրքրվողներին պատասխանել է․ «Օձին իր բնում է պետք խեղդել․․․»։

Պատահական չէ, որ իմքայլականները փորձում էին գուշակել, թե ինչ է անում «Քոչարյանի մարդն» ԱԺ-ում։ Հատկապես հուզվել էին նրա՝ ԱԺ միջանցքներում տված հարցազրույցներից։ Վարդանյանը նաեւ հյուրընկալվել էր ԼՀԿ-ում՝ անակնկալի բերելով Էդմոն Մարուքյանին։ Ի՞նչ եք քննարկել, ԼՀԿ-ից ասացին՝ առանձնապես ոչինչ․ «Սուրճ առաջարկեցինք, մերժեց, ասաց՝ եկել էր խորհրդարան, որոշել է մեզ էլ այցելել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL