Search
Close this search box.

Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ. Իրանագետ

Բաքվի բռնապետի հետ, այսպես կոչված, բանավոր, իսկ ինչպես հիմա է կասկածվում, նաև գրավոր ամոթալի «ըմբռնումների» հետևանքով Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) շրջաններում մեր դիրքերը հանձնելու հետևանքով Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ ցանկության դեպքում փաստացի վերահսկողություն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության անխտիր բոլոր ուղիների վրա։

Այդ հաղորդակցությունն ապահովող ճանապարհները Գորիսից մինչև Կապան երկուսն են, որոնցից Մ2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական նշանակության մայրուղին վտանգված է, Որոտանի և Շուռնուխի հատվածներում և Կապանի մոտակայքում, իսկ Հ46 (Տաթև-Աղվանի-Կապան) հանրապետական նշանակության հիմնականում ապահով ճանապարհը վտանգված է ծայր հարավում՝ կրկին Կապանի հատվածում, որտեղ այն միանում է Մ2-ին։

Կապանից մինչև Մեղրի գնացող ճանապարհները ևս երկուսն են, որոնցից ապահով է Մ2-ի շարունակությունը (Կապան-Քաջարան-Մեղրի-Իրանի սահման), սակայն Ճակատենի հատվածում վտանգված է Մ17 (Կապան-Ծավ) միջպետական ճանապարհը, որը կառուցվել է՝ որպես ձմռանը դժվարանցանելի Մ2 միջպետական ճանապարհի Կապան-Քաջարան-Մեղրի հատվածի այլընտրանք։

Այսինքն՝ Որոտանի, Շուռնուխի, Կապանի և Ճակատենի հատվածներում առաջացած ճանապարհային խնդիրները ոչ միայն վերաբերում են Հայաստանի ներպետական հաղորդակցության անվտանգությանը, այլ նաև մեզ համար կենսական՝ դեպի հարավ ազատ ելքին։

Կից քարտեզում նշել եմ վտանգված հատվածները։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Please enter a valid URL