Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և տուժած շրջանների բնակչության բնականոն կենսագործունության համար պայմաններ ստեղծելու նպատակով, այս մասին ասված է ՌԴ ՊՆ կայքում։
«Ադրբեջանական կողմի խնդրանքով, ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության ավտոմոբիլային տեխնիկայի 2 շարասյան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով տեղաշարժի անվտանգությունը: Ավելի քան 60 բեռնատար ավտոմեքենա ռուս զինծառայողների ուղեկցությամբ շինարարական նյութեր են տեղափոխել Շուշի՝ ենթակառուցվածքների վերականգնման համար»,- ասված է հայտարարության մեջ: