Երբ տեսնեք այդ փաստաթուղթը, տեսնեք այնտեղ բաներ, որոնք դե ֆակտո իրագործված են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էդմոն Մարուքյանը՝ խոսելով համացանցում տարածված փաստաթղթի մասին, որը, տարածվող տեղեկությունների համաձայն Հայաստանը գաղտնի կնքել է Ադրբեջանի հետ:
«Հետևաբար մենք հիմնավոր կասկած ունենք, որ դա կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է՝ միգուցե չստորագրված, կամ իրականում ստորագրված տեքստն է: Հիմա արդեն երեք օր է այդ նյութը տարածվում է: Մինչև այս պահը չի հերքվել:
Ավելին՝ անգամ պետք է քննություն իրականացվի, թե որտեղից է այդ տեքստն ընկել մեդիադաշտ: Այստեղ նաև ազգային անվտանգության խնդիր կա»,-ասաց Մարուքյանը:
Պատգամավորը հայտնեց, որ հարցումներ են ուղարկել կառավարություն ու սպասում են պատասխանին: