Search
Close this search box.

Այ ճիվաղներ, մարդկանց երեխաներին տանում եք, մատաղ եք անում, դիակը չեք տալիս անգամ ծնողի ձեռքը

Անտարբերության մեջ հայտնված, որդի կորցրած ծնողների հետ ենք հանդիպել, որոնք չգիտեն, ինչ անել, որտեղ դիմել։ Անճարությունից դրդված այդ մարդկանց անգամ որեւէ մեկը չկա, որ կլսի։ Մարդիկ պնդում են, որ հանցագործություն է տեղի ունեցել, ոչ ոք բանատեղ չի դնում այդ մարդկանց։

Չէ, դուք մի պահ ձեզ այդ մարդկանց տեղը դրեք, որոնք իմացել են, որ իրենց երեխաները ողջ են, (պատերազմից հետո) դիմել են հնարավոր բոլոր պետական կառույցներին ու որեւէ մեկը, որեւէ բան չի արել, հետո այդ մարդիկ իմացել են, որ իրենց երեխաները չկան։ Չկան հերիք չի, մի հատ էլ դիակները չեն գտել, ու զինադադարից մի ամիս անց խոշտանգված են բերում…

Այ ճիվաղներ, մարդկանց երեխաներին, երկու ամիս ծառայող, տանում եք, մատաղ եք անում, դիակը չեք տալիս անգամ ծնողի ձեռքը, ծնողը օրերով, ամիսներով սպասում ու երազում է, որ իր երեխայի դիակը բերեն, դուք դրել ու դեռ ձեզ արդարացնելու համար, ձեր իշխանության կյանքն եք երկարացնո՞ւմ։ Դուք անաստված, անխիղճ, թրքաբարո արարածներ եք։ Իրականում չկա մի բառ, որ ձեզ կնկարագրի։

Ինչքա՞ն եք նախորդների անունները տալով վախեցնելու հասարակությանը։ Նախորդների գլուխը լվացել եք, դեռ մի բան էլ ավելին…

Լրագրաող Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL