«Ժողովրդի սրտի վարչապետ» Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում հաճախ Կառավարություն էր հասնում հեծանվով, Արցախի պատերազմում կրած պարտությունից հետո շրջում է ուժեղացված անվտանգությունով:
Ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս Կառավարության հետ հարցուպատասխանին նա խորհրդարան եկավ մեծաթիվ մեքենաների ուղեկցությամբ: Եվ, ինչպես միշտ, նրան ուղեկցում էր դիմակավորված ու զինված անձանց փակ մեքենան: