Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը պարգևատրումների վերաբերյալ կարգադրություն է ստորագրել

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դրամական միջոցները բաշխելու մասին կարգադրություն է ստորագրել.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման 4-րդ հավելվածի 1024 ծրագրի 11001 միջոցառման՝ «Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարներ» հոդվածով 2021 թվականի առաջին կիսամյակի համար հատկացված դրամական միջոցները բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջեւ յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ համաձայն սույն կարգադրությանհավելվածի:

2Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է կարգադրության մեջ:

Please enter a valid URL