Մենք այս ամիսների ընթացքում հասկացանք, որ այս գործընթացը շատ դանդաղ, երկարաձիգ ձևերով երկարում է: Էլի հերթական անգամ իրենց խաղերն են տալիս: Արդեն մեր համբերության բաժակը լցվել է: Մենք որոշել ենք, որ Ստեփանակերտում էլ անելու բան չունենք: Մենք վաղն (այսօր) առավոտը շարժվելու ենք դեպի Երևան: Այս մասին երեկ ուշ երեկոյան ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:
Ղուկասյանը կոչ արեց, որ Երևանում գտնվող ծնողները միանան իրենց. «Հարցեր են բարձրանալու մի քանի կետով: Առաջնահերթ հարց է բարձրացվելու գերիների պահով: Սենց չեղավ: Պայմանավորվում են 20 հոգու համար, սակայն 5 հոգի է գալիս: Եթե այսպես շարունակվեց, սա տարիներ է տևելու: Լսեք, պարոնայք, մենք չենք կարող տարիներով սպասել, որ դուք մեր երեխեքին բերեք: Եթե չեք պատկերացնում, թե ինչ է գերությունը, ձեր երեխեքին տարեք դրեք մեր երեխեքի կողքը, նստեք մեզ հետ սպասեք: Դուք վաբշե պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է այդ երեխաների համար գերության մեջ անցկացրած մեկ օրը: Ինչքան կարաք ժամանակ ձգել, ինչ եք ուզում»,-ասաց նա:
Մանրամասը՝ տեսանյութում: