Ֆրանսիայի Ալպերում գտնվող Կուրշևել լեռնադահուկային հանգստավայրի մերձակա լեռներում ուղղաթիռ է կործանվել: Այս մասին հայտնել է Սավոյայի դեպարտամենտի պրեֆեկտուրան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ ուղղաթիռն ընկել Է 1,9 հազար մետր բարձրության վրա՝ Ռոզիեր լճի և Վիյար հրվանդանի միջև։ Փրկարարները դեպքի վայր են ժամանել մոտ 40 րոպե անց:
Նախնական տվյալներով ՝ երկու մարդ զոհվել է, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում, մյուս երկու ուղևորները ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: