Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:
Ավելի վաղ խոսվում էր 20 գերու վերադարձի մասին:
Նրանք ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ արդեն ժամանել են Երևան:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին նույնպես Բաքվից գերիներ տեղափոխող ինքնաթիռ էր ժամանել, նախորդ անգամ վերադարձել էին 62 շիրակցի գերավարվածներից 5-ը։
Գերիների վերադարձի տեսանյութը՝ այստեղ