Hraparak.am-ը գրում է. Քիչ անց «Էրեբունի» օդանավակայանում Բաքվից վայրէջք է կատարելու հայ գերիներ տեղափոխող հերթական ինքնաթիռը։ Մեր տեղեկություններով՝ ինքնաթիռում են գտնվում մոտավորապես 20-ից ավելի հայ ռազմագերիներ։ Օդանավակայանի տարածքը մարդաշատ է, հավաքվածները հույս ունեն, որ իրենց որդիները ևս ինքնաթիռում են։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին նույնպես Բաքվից գերիներ տեղափոխող ինքնաթիռ էր ժամանել, նախորդ անգամ վերադարձել էին 62 շիրակցի գերավարվածներից 5-ը։