Search
Close this search box.

Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի նախագահ: ԱԺ նիստում հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արդյունքները:

«Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 103-ը: Քվեատուփում առկա էր 103 քվեաթերթիկ, որոնցից որևէ մեկը անվավեր չի ճանաչվել, իսկ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 102 կողմ, դեմ՝ 1»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ թեկնածուն ընտրվել է։

Please enter a valid URL