Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չափի մեջ մնացեք». լեզվակռիվ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի կոլեկտիվի և նորանշանակ տնօրենի միջև

Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում վաղ առավոտից կրկին շարունակվում է գործադուլ-դասադուլը: Դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը բողոքի ակցիա է իրականացնում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Նշենք, որ այս դպրոցում արդեն տևական ժամանակ խաթարվել է ուսումնական գործընթացը։ Ուսուցիչներն ու աշակերտները դժգոհ են նոր տնօրենի նշանակման փաստից, համարելով որ նորանշանակ տնօրենը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է, իսկ իրենց նախկին տնօրենի պաշտոնազրկումը կապված է յադ հանգամանքի հետ։ Ուսուցիչները նշում են, որ չեն պատրաստվում աշխատել նորանշանակ տնօրենի հետ:

Please enter a valid URL