Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրքայլական պարգևավճար ստացող, բայց այդ պարգևավճարին ոչ համարժեք գույքային գորժարքների մեջ մտած հերթական մի փոխխոսնակ այսօր ուրախ-ուրախ հայտարարեց, թե ամեն ինչ լավ է, իրենք ընդամենը 2-3 պատգամավոր են կորցրել…
Անխուսափելի է այն օրը, երբ ձեզ հատիկ-հատիկ առանձնակի դաժանությամբ բացատրվելու է, թե ինչ ենք կորցրել, ինչ եք դուք հանձնել ու ինչ եք զոհել։ Սանտիմետր առ սանտիմետր բացատրվելու է: Լենքով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր.
«Այս իրավիճակից դուրս գալը ցույց տվեց, թե թիմի ամրությունն ինչքան է: Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որեւէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել: Դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ սպասել ենք, որ իրենք կլքեն թիմը»: