Search
Close this search box.

25 հոգու փրկել է, բայց նա հետները չի գնացել, ասելով՝ բա մյուս տղերքը. հենց այդտեղ էլ անմահացավ

Անուն առ անուն
2002 թվականի փետրվարի 14-ին Էջմիածնում Գրիգորյանների և Զաքարյանների ընտանիքում ծնվեց Մխիթարը։
Դեռ փոքրուց շատ սիրում էր սպորտը։ Բազմաթիվ մրցումների մասնակցելով՝ միշտ հաղթող է ճանաչվել (UFC -ի մարզաձևը)։ Նախորդ տարի էլ մրցումից գավաթով էր վերադարձել։ Քույրիկին հաճախ էր ասում՝ չեմպիոն եմ դառնալու, որ ամբողջ աշխարհ իմանա:
Երկու տարի առաջ էր, երբ Մխիթարը Ռուսաստանից վերադարձավ հայրենիք, բանակում ծառայելու համար։
2020-ի ամռանը Մխիթարը գնաց բանակ։

Ծառայության անցավ Ջաբրայիլում, իսկ հետո տեղափոխվեց Հադրութ։
Սեպտեմբերի 27-ին Մխիթարը հոսպիտալում էր, երբ լսեց պատերազմի լուրը: Ձեռքին ամրացրած կաթիլայինն անջատել էր, փախել գնացել ընկերների մոտ։
Հոկտեմբերի 6-ին ոտքը վիրավորվել էր, այդ վիճակով էլ շատ վիրավորների է օգնել, տեղափոխել։
Մինչև հոկտեմբերի 10-ը ամեն օր զանգահարում էր և երբեք հուսալքված չէր խոսում։
Վերջին օրը Հադրութի Վանք գյուղի ձորից 25 հոգու փրկել է, բայց նա հետները չի գնացել, ասելով՝ բա մյուս տղերքը:
Հենց այդտեղ էլ անմահացել է Մխիթարը։

Նա ուզում էր ամբողջ աշխարհն իմանար, իր չեմպիոն լինելու մասին։ Այժմ նա բոլորիս հերոսն է:
Հավերժ հիշատակ

Անի Քոչար  

Please enter a valid URL