ՀՀ Սյունիքի մարզի համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին, խախտում է իրավունքի գերակայությունը և հետևաբար՝ զուրկ է իրավական որևէ հիմքից:
1) Արցախում հայերի նկատմամբ իրականացվել են էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն ահաբեկչական մեթոդներով.
2) խոշտանգել են ու անմարդկային վերաբերմունքի ենթարկել խաղաղ բնակիչներին ու զինվորականներին (գլխատումներ, դիակների անարգանք և այլն).
3) Արցախի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ԻԳԻԼ (ISIS) ահաբեկիչներ, որոնք հայերի նկատմամբ կատարել են պատերազմական հանցագործություններ ու դաժանություններ.
4) Արցախի քաղաքացիական բնակավայրերը ենթարկել են դիտավորյալ զանգվածային ավերածությունների, այդ թվում՝ արգելված կասետային զինատեսակներով.
5) պատերազմն առաջին օրից ուղեկցվել է հայատյացության խրախուսման պետական քաղաքականությամբ ու հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանքի հրահրմամբ (տարիների ինստիտուցիոնալ քաղաքականություն).
6) պատերազմի ընթացքում իրենց մշտական բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, իսկ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 40,000 մարդ.
7) Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն իշխանության մարմինները Հայաստանի ու ողջ հայ ժողովրդի մասին բացահայտ են խոսում ցեղասպանության սպառնալիքների լեզվով (օրինակ՝ 2020թ. դեկտեմբերի 10-ի Բաքվի ռազմական միջոցառումը).