Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է minval.az-ը:
Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից հաղորդել են, որ երկրաշարժը տեղի է ունեցել 08:12-ին Շամախիի շրջանում, Գոբուստան կայարանից 31 կմ հարավ-արևմուտք:
Երկրաշարժն ունեցել է 3.8 մագնիտուդ հզորություն, դրա խորությունը եղել է 3 կմ:
Երկու երկրաշարժ է տեղի ունեցել նաև Հաջիգաբուլի շրջանի տարածքում:
Ցնցումները չեն զգացվել: