Հայաստանում փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 168177 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 666195 վերջին մեկ օրում` 1870 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4395 պացիենտ. մեկ օրում նվազել է 77-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 159876 անձ` վերջին մեկ օրում 156 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3123 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 783 է: