Search
Close this search box.

Հայաստանը միայն մի ճանապարհ ունի. Կարին Տոնոյան

ՀԱՐԳԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ, ԵՎ ՔԵԶ ՀԵՏ ՀԱՇՎԻ ԿՆՍՏԵՆ ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՀԶՈՐՆԵՐԸ-

Նայում եմ սեփական Հայրենիքի համար արժանապատիվ պայքար մղելու անկարող, անկարողությունից ուրիշի(բոլորովին էական չէ՝ ռուսի, թուրքի, թե ամերիկացու) ստվերի տակ «ապահով» ապրելու ցանկությամբ տառապողներին ու մորմոքվում՝ դուք կարծում եք դրա համա՞ր մարտի նետվեցին ու զոհվեցին մեր տղաները, որ դուք սկուտեղի վրա իրենց Հայրենիքի անկախությունը ուրիշի՞ն մատուցեք…… անգամ չհամարձակվե՛ք:

Ուզում եմ հարցնել այդ երդվյալ «հավերժ բարեկամապաշտներին»՝ եթե վախենում եք մենակ ապրելուց, ապա ո՞վ է ձեզ խանգարում ապրել ձեր պաշտելի ապահով երկրներում, եթե դուք, կարծես թե, ուսյալ մարդիկ եք, ապա երբևէ չե՞ք լսել հայտնի խոսքերը՝«Չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր», եթե լսել եք, ապա ի՞նչ եք անելու, երբ ռուսի շահը նորից համընկնի թուրքի շահի հետ ու նա նորից հեռանա, ինչպես 100 տարի առաջ…..

Հիմա դուք բարեկամնե՞ր եք փնտրում, թե ձեզ լավ նայող «տերեր», եթե բարեկամներ, ապա ի՞նչ կարգավիճակով, այսպես կազմաքանդվա՞ծ, դավաճանված ու խեղճացա՞ծ… : Խոստովանեք, որ դուք անգամ Ռուսաստանի նկատմամբ ազնիվ չեք, որովհետև փորձում եք «միավորման, բարեկամության» քողի տակ նրան բեռ դառնալ, ձեզ նմանի հետ ո՞վ է ընկերություն անում. մեծերը միայն մատ են թափ տալիս, իսկ փոքրիկները վրադ ծիծաղում……

Հայաստանը միայն մի ճանապարհ ունի՝ այո՛, անտրամաբանական, այո՝ անհնարին թվացող, այո՝ գերմարդկային ճիգերով պահել իր ինքնիշխանությունը, ոտքի կանգնել և սեղմել ցանկացած բարեկամության ձեռք, բայց միայն արժանապատվորեն, միայն ինքնիշխան….

Հիշե՛ք, ազգը անհամեմատ ավելի բարձր համակարգ է, որն ունի ինչպես իր ֆիզիկակական, այնպես էլ իր հոգևոր և մտավոր դաշտերը: Այդ դաշտերը, հաճախ գործելով ներքին օրենքներով, կարող են իրականացնել քայլեր, որոնք հնարավոր չէ բացատրել այժմյան հասարակական պարզագույն օրենքներով: Այս պատերազմում, այն էլ միայն դավաճանության արդյունքում, պարտվել է միայն մեր ֆիզիկական դաշտը, բայց ազգի հոգևոր և մտավոր դաշտերում երբեք այսքան միավորման ու միասնական գործելու գիտակցման ձգտում չի եղել:

Հիշեք հայկական ժողովրդական ասացվածքը.«Այն, ինչ չգիտեն հայերն առանձին-առանձին, գիտե միասնական հայությունը»…..

Եվ վերջում՝ ուշ գիշերով գնացեք Եռաբլուր, այնտեղ ամեն օր ԵՐԿՐԻ ՏԵՐԵՐԸ խորհուրդ են անում…… ՆՐԱՆՔ կարող են խոսել, զգույշ եղեք:

Կարին Տոնոյան

Please enter a valid URL