Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սառցադաշտի փլուզման հետևանքով ջրհեղեղ է առաջացել. ավելի քան 150 մարդ անհետ կորել է

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտարակհանդ նահանգում սառցադաշտ է փլուզվել, ինչի հետևանքով ջրհեղեղ է առաջացել: Այս մասին հայտնում է The Times of India-ն:
Նշվում է, որ պատահարի հետևանքով ավելի քան 150 մարդ անհետ կորած է համարվում: Արդեն իսկ հաղորդվում է 3 մարդու մարմնի հայտնաբերման մասին:

Երկրի ներքին գործերի նախարար Ամիթ Շահը կոչ է արել արտակարգ իրավիճակների ծառայություններին, ինչպես նաև երկրի օդուժին՝ պատրաստ լինելու փրկարարական գործողության: Իշխանությունները տեղակայել են աղետներին արձագանքող պետական ​​ուժերի թիմեր։

Please enter a valid URL