Search
Close this search box.

Նան, կարող եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ

….- Նան, պապաս երբ է պատերազմից հետ գալու….
-Չգիտեմ, բալես:
— Բա, ես շատ եմ կարոտել իրեն….
— Ես էլ եմ կարոտել, բալ:
— Նան, կարող եմ պապայիս նկարը գրկեմ ու քնեմ:
— Հա, իհարկե, կարող ես:
-Բայց էս նկարի վրա ապակի կա, ինձ առանց ապակի փոքր նկար կտա՞ս:
— Անպայման, վաղը կբերեմ, կգրկես….
— Նան, ուզում եմ, որ նկարի վրա ոչ ես լինեմ, ոչ մաման, ոչ Արինան, ոչ էլ դու…..մենակ պապաս լինի ու զինվորական շորերով:
— Հա, կբերեմ…..
— Նան, համ էլ շատ փոքր նկար կբերես, որ ծոցումս պինդ գրկեմ ու քնեմ…..

Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL