Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի սահմանների մոտ տասնյակ հետախուզական թռչող օբյեկտներ են նկատվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է օտար երկրներին պատկանող անօդաչուներին ու օդանավերին: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ «Красная звезда» թերթը:
Նշվում է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում նկատվել է 33 ինքնաթիռ ու 8 անօդաչու: Վերջին անգամ նման ակտիվություն նկատվել է 2020 թվականի սեպտեմբերին:
Բոլոր այն թռչող օբյեկտները, որոնք մոտեցել են Ռուսաստանի սահմաններին, հայտնվել են ռուսական ռադիոլակացիոն սարքերի ուշադրության կենտրոնում: Մեկ անգամ նույնիսկ կործանիչ է օդ բարձրացել, որպեսզի թույլ չտա նման օբյեկտի մուտքը Ռուսաստանի օդային տարածք: Խոսքը մասնավորապես վերաբերում է հունվարի 30-ին տեղի ունեցած միջադեպին, երբ ռուսական ՄիԳ-31-ը օդ է բարձրացրել նորվեգական ինքնաթիռի պատճառով: