Ուրեմն, ժամանակին` Սերժի օրոք, մի գործի շրջանակներում, ես կամավոր ( առանց որևէ կառույցի պարտադրման ) որոշեցի բացահայտել իմ տեղեկատվության աղբյուրը: Ըստ այդմ, ես հայտարարեցի, որ իմ տեղեկատվության աղբյուրը` Սերժ Սարգսյանն է: Եվ ի՞նչ: Ոչինչ էլ չեղավ:
Չէր էլ կարող լինել: Միայն արձանագրվեց իմ կողմից ներկայացված փաստը, այն է` Կարեն Հեքիմյանի տեղեկատվության աղբյուրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է:
Այժմ ասում են, որ ԶԼՄ-ներին ցանկանում են պարտադրել բացահայտել տեղեկատվության աղբյուրները: Է ԶԼՄ-ներն էլ թող բացահայտեն, ասելով, որ իրենց տեղեկատվության աղբյուրը Փաշինյան Նիկոլն է: Այդ դեպքում վերջինս դատարաններից դուրս չի գա, իսկ հայ ժողովուրդը վերջապես կազատվի նրանից:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից