Ալեն Սիմոնյանը, որ պատերազմի ամբողջ ընթացքում և դրանից հետո տևական ժամանակ թաքնվել էր հայ հասարակությունից` վախենալով, ավելի ճիշտ սարսափելով մարդամեջ դուրս գալու անկանխատեսելի հետևանքներից, հիմա որոշել է, որ վտանգը անցել է և կարելի է Նավալնի խաղալ: Ինչպես Ռուսաստանում է արևմուտքի դրածո և խամաճիկ Նավալնին փորձում ռուս հասարակության հույզերի և զգացմունքների վրա խաղալ ինչ որ դղյակներ ցուցադրելով, որը իբրև թե իշխանության կոռումպացվածության և մարդկանց վատ կենսամակարդակի ապացույցը կարող է լինել, այնպես էլ հակառուսական միջավայրի ծնունդ Ալենն Սիմոնյանն է փորձում նույն հնարքը կրկնել Հայաստանում:
Ալեն Սիմոնյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները զոլավոր շորեր պատրաստելու և մեղայական տեքստեր գրելու փոխարեն, ուզում են հասարակությանը ասել, թե ոչինչ որ մենք Հայաստանի մի հսկայական մասը ծախեցինք թշնամուն «Արցախը Հայաստան է և վերջ», ոչինչ որ 5 հազարից ավել երիտասարդի գլուխ կերանք, ոչինչ որ տաս հազարից ավելին հաշմանդամ դարձավ, ոչինչ որ հարյուր հազարավոր մարդիկ փախստական դարձան, ու Հայաստանն էլ կանգնած է հայաթափման վտանգի առաջ: Դրա փոխարեն մենք ձեզ կշարունակենք կերակրել «դղյակները կվերցնենք, հարուստներին կաղքատացնենք, ամբողջ ազգին կբոմժացնենք» սերիալներով:
Ալենին թվում է, որ արևմտյան իր տերերի համար ինքը նույնքան թանկ է, որքան Նավալնին, և եթե ինքն էլ Հայաստանում Նավալնի խաղա և կիսի Նավալնու ճակատագիրը, այսինքն շատ օրինաչափորեն դատապարտվի ազատազրկման, ապա իր հետ կապված ևս Արևմուտքի երկրների ղեկավարները համապատասխան հայտարարություններ կանեն, կամ հանուն իր ազատության Հայաստանի նկատմամաբ պատժամիջոցներ կկիրառեն, ու արևմտյան մամուլը կողողվի իր նկարներուվ ու ազատության կոչերով:
Նման բան իհարկե տեղի չի ունենա և դրանում համոզվելու համար երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի: Բավարար է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա, իսկ այս տարի իշխանափոխություն այսպես թե այնպես կլինի, Ալենն ու իշխանության վերնախավը քրեկան պատասխանատվության են ենթարկվելու երկիրը այս վիճակին հասցնելու, հարյուր հազարավոր մարդկանց դժբախտացման և ողբերգության հաշվին սեփական բարեկեցությունը կառուցելու համար:
Արևմուտքը Հայաստանում իրականացված արդարադատությանը ոչ միյան չի ընդդիմանա, այլ հնարավոր է, որ նույնիսկ ողջունի: Որովհետև ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ Արևմուտքն աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, և ամեն գնով փորձում է այնտեղ իշխանության բերել իր դրածոյին, Հայաստանը և նրա դրածո իշխանությունը Արևմուտքի համար որևէ մեծ նշանակություն չունի, բացի թերևս նույն Ռուսաստանի դեմ որպես գործիք օգտագործելը:
Իսկ օգտագործված գործիքներին դրանց տերերը ոչ միայն շատ չեն ափսոսում, այլ ավելի շուտ «սպիսատ» են անում, ինչը և սպասվում է Ալենին ու իր մյուս գործընկերներին:
ArmLife.am