Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020-ի նոյեմբերի 18-ին այդ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։