«Հայաստանում չպետք է մոռանան, որ Թուրքիան Հայաստանին բլոկադայի է ենթարկում 30 տարի անընդմեջ` առանց որևէ պատճառի։ Ղարաբաղի հարցը 30 տարի առաջ Թուրքիայի համար զուտ առիթ էր Հայաստանը բլոկադայի մեջ պահելու համար, բայց դա պատճառ չէր։ Իսկ պատճառն այն է, որ Թուրքիան չի ցանկանում տեսնել Հայաստանը քարտեզի վրա։
Իսկ հիմա` երբ համարյա թե լուծվել է Ղարաբաղի հարցը` Թուրքիան բլոկադան կհանի այն ժամանակ, երբ պայմանագրով կսահմանվի Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կապող Մեղրիի միջանցքի համար առանձին իրավական կարգավիճակ։ Թուրքերը ամեն գնով դա են ցանկանում».
ՌԴ ԳՇ նախկին սպա, գեներալ-գնդապետ, МГИМО պրոֆեսոր Լեոնիդ Իվաշով