Անուն առ անուն
Պատերազմը Սասունի՝ արկածախնդիր արծվի համար տևեց ուղիղ 90 օր։
Պատերազմը սկսելուց հետո տեղափոխվել է Հադրութ (ընկել շրջափակման մեջ, դուրս եկել և գնացել հարակից Վանք գյուղ):
Վերջին անգամ ընտանիքին զանգահարել է հոկտեմբերի 14-ին։
Պատերազմը ավարտվելուց հետո մաքառել են թուրքին անցած տարածքների գյուղերում։
Զոհվել է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ին՝ պատերազմի ավարտից ավելի քան 50 օր անց՝ գոյապայքար մղելով թվաքանակով շատ թուրքերի դեմ, կռվի ընթացքում Հադրութի Հակակու գյուղում 5 զինակից ընկերների հետ միասին։
Սասունն իր զինակիցների հետ դիմադրել է, ոչնչացրել է 1 թշնամու, վիրավորել շատերին։
Տղաները 80 օր ենթարկվել են բազում փորձությունների։
Մահից հետո տղաների մարմինները խոշտանգել են։
Դեկտեմբերի 20-ից հետո համացանցը թնդում էր Հադրութի անտառներում ողջ մնացած տղաների մասին լուրերով։ Բոլորս ի սրտե ուրախ էինք նրանց համար, ԲԱՅՑ… չնայած պատերազմն ավարտվել էր, բայց այդ ռեպորտաժների մանրամասներից հետո ադրբեջանցիները թույլ չէին տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել։
Դեկտեմբերի 27-ին ադրբեջանական լրահոսը հրապարակեց խոշտանգված տղաների լուսանկարները և հոլովակները։
Ադրբեջանական կողմում զոհվածները որակվեցին «դիվերսանտ»։
Տղաները զոհ դարձան ոչ միայն թշնամու, այլև սեփական երկրի պատկան կառույցների անգործությանը:
Հորոսի քույր՝ Իռեն Գևորգյան
Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից