Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավոր Անուշ Բեղլոյանը հայտարարեց, որ Արցախի 7 շրջանները հանձնված են Ադրբեջանին ու շփոթվեց, երբ լրագրողը դիտարկում արեց

Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը, մեկնաբանելով իր հակահայ հայտարարությունները, հայտարարեց, որ ինքը նման հայտարարություններ չի արել, իր ասած խոսքերը պետք է դիտարկել ամբողջ համատեքստում:

Խոսելով ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների հետ համակեցության վերաբերյալ իր հայտարարությունների մասին՝ Բեղլոյանը բառացի ասաց, որ «Այս պահին 7 շրջանները հանձնված են Ադրբեջանին»:

Լրագրողներից մեկի դտարկմանը՝ հանձնվա՞ծ են, պատգամավորը մի քանի վայրկյան կանգ առավ՝ կարծես չհասկանալով, թե ինչ է կատարվում, հետո նշեց, որ «պատերազմով հանձնված են»: Սակայն լրագրողները ևս մեկ դիտարկում արեցին՝ հայտարարելով, որ մասնավորապես 7 շրջաններից ոչ բոլորն են պատերազմով հանձնվել:

Պատգամավորը, կենտրոնացնելով բոլոր մտքերն ու ուժերը, հայտարարեց. «Այս պահին 7 շրջանները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և Ղարաբաղի, Արցախի մի մասը: Այս պահին մենք պետք է Արցախի բնակչությունը պահպանենք Արցախում, Արցախի բնակչության համար անվտանգություն ապահովենք, ռուս խաղաղապահների հետ միասին, իրենց աջակցությամբ պետք է թույլ չտանք, որ այդ տարածաշրջանը հայաթափվի, պետք է ապահովենք այնպիսի մթնոլորտ, որպեսզի մարդիկ կարողանան առանց վախենալու ապրեն Արցախում»,-ասաց նա:

Please enter a valid URL