Search
Close this search box.

Հայաստանի սահմանին կպած Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժությունները ուղղված են Հայաստանի դեմ. Վլադիմիր Կոզին

«Հայաստանի սահմանին կպած Թուրքիայի Կարս քաղաքում այսօր մեկնարկել են Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները։
Չնայած որ Հայաստանում քննարկումներ չկան, բայց այս զորավարժությունները ենթադրում են հարձակողական զենքերի լայն փորձարկում։

Թուրքերը փորձարկելու են ավիահարվածներ թշնամու օբյեկտներին, դեսանտային օպերացիաների իրականացում։ Այսինքն` թուրքերը զորավարժությունների ընթացքում պարապում են, թե ինչպես հարձակմամբ վերցնել թշնամու տարածքը և օբյեկտները։ Ակնհայտ է, որ այս զորավարժությունները, որոնք իրականացվում են Կարսի պայմանագրի 100 ամյակին` ուղղված են Հայաստանի դեմ։
Զորավարժություններին Հայաստանը պետք է պատասխանի ՌԴ հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով».

ռազմական փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Կոզին

Please enter a valid URL