Ես չեմ կարող մեկնաբանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Ջալալ Հարությունյանի նկատմամբ մահափորձի մասին:
Հովհաննիսյանը խոսել է նաև Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, որ ինքը չի կարողացել ապահովել ԳՇ-ՊՆ-վարչապետ կապը:
Նա ասել է, որ այդ մակարդակը չի տիրապետում, պատերազմի ընթացքում որևէ անգամ անվտանգության խորհրդի նիստի չի մասնակցել. «Ես ասացի, թե տեղեկություններ ոնց եմ ստացել: Ես պետության մակարդակի որոշումների կայացմանը ներկա չեմ եղել, առավել ևս չեմ մասնակցել»,-ասել է նա: