Search
Close this search box.

Պալատկի մեջ,բաց սարի վրա, գետնին, պատերազմով անցած զինվորներն են, իսկ կառավարության ծախսերը ավելացել են 9 միլիարդով․ Արտակ Գալստյան

Ե՞ԹԵ ՍԱ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ ԱՊԱ Ի՞ՆՉ Է
Փաստեր՝
1․ Պատերազմից հետո մեր բանակը կազմաքանդված է և լուրջ բարեփոխումների և ներդրումների կարիք ունի։
2․ Թուրքը նկրտումներ է ներկայացնում Սյունիքի նկատմամբ
3․ Թուրքը զորավարժություններ է իրականացնում Ղարսում, ՀՀ սահմաններից 50կմ հեռավորության վրա, հիշեցնեմ, որ նախիջևանի զորավարժություններից մոտ մեկ ամիս անց սկսվեց պատերազմը։
Տրամաբանական է, որ այս պայմաններում ՀՀ ղեկավարը եթե հայ է, պետք է ամեն ինչ անի որ հզորացնի բանակը։

Ի՞նչ է անում Նիկոլը։

2021թ-ի պետական բյուջեի ծախսերի ուսումնասիրությունից պարզվում է, որ
1․ ՀՀ ոստիկանության ծախսերը ավելացել են 17 միլիարդ դրամով։
2․ ՀՀ կառավարության ծախսերը ավելացել են 9 միլիարդ դրամով
3․ Բանակի ծախսերը ավելացել են 3,5 միլիարդ դրամով։
Այժմ հարց
Սրանի՞ց լավ թուրքին օգնություն, սրանի՞ց այն կողմ կա՞ դավաճանություն։
Երբ պետք է հասկանաք, որ բանակի վրա խնայած ցանկացած միջոց դա բերելու է նոր պատերազմի, նոր զոհերի, նոր տարածքների և հայրենիքի կորստյան։

Այսքանից հետո դեռ ինչ որ մեկը կասկածու՞մ է, որ Նիկոլը ամեն ինչ անում է նրա համար, որ մոտ ժամանակներս հայ ժողովուրդը արթնանա առավոտյան 06-ին, այն էլ նամազի բարձր ձայնի հետևանքով, որը կհնչի նոր կառուցված մզկիթների մինարեթներից։
Մի բան էլ, Նիկոլը հեռանալու է, Քոչարյանն էլ չի գալու։ Սա էլ է այդ երկուսի խաղը։
Խաղ, որի նպատակն է Քոչարյանով ժողովրդին վախեցնելը հանուն Նիկոլի իշխանության պահպանման։
Պատասխանեմ նաև բոլորին հուզող հարցին։

Եթե Նիկոլը չէ, ապա ով։

Պատասխանեմ, Նիկոլը երեք տարում այն աստիճան է իջեցրել ՀՀ ղեկավարի նշաձողը, որ նրա տեղը կարող է զբաղեցնել ցանկացած անձ, անկախ կրթության և կյանքի փորձի։
Ընդամենը մի պայման պետք է ապահովել։

ՀՀ ղեկավարը պարտադիր պետք է հայ լինի, 100 տոկոս հայի արյամբ, քանի որ ըստ Նիկոլի տրամաբանության, եթե մարդու արյան 90 տոկոսը թուրքական է, ապա ինքը հայ կոչվել չի կարող, անկախ ծննդյան կամ պատմական փաստից։
Սթափվեք քանի դեռ ուշ չէ։ Մի տրվեք Նիկոլ, Քոչարյան, Սերժ հերթական բեմականացմանը։
Նրանք գործում են միասին, նպատակը նշեցի, հայերը պետք է զարթնեն ամեն առավոտ նամազի հնչյուններից։

Իրվապաշտպան Արտակ Գալստյան

Please enter a valid URL